Աբխազիայի կառավարությունը վայր է դրել լիազորությունները
Աշխարհ
Աբխազիայի նախարարների կաբինետը սեպտեմբերի 26-ին հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին: Հանրապետության կառավարության նիստում փոխվարչապետի պաշտոնակատար Վլադիմիր Դելբան հայտնել է, որ «Աբխազիայի օրենքներին համապատասխան, կառավարությունը պաշտոնաթող է լինում», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքսին»:
Կառավարության նիստին մասնակցած հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել է նախարարների կաբինետի պաշտոնաթողության մասին հրամանագիրը:
Միևնույն ժամանակ նա հանձնարարել է կառավարության անդամներին՝ իրենց պարտականությունների կատարումը շարունակել մինչև նախարարների կաբինետի նոր կազմի ձևավորումը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը