Լավրովը բացառել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների մրցավազքը
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սպառազինությունների մրցավազք չի լինի, բայց Մոսկվան անհրաժեշտ ամեն ինչ կանի իր անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Համարձակվում եմ հավաստիացնել, որ սպառազինությունների ոչ մի մրցավազք չի լինի, բայց մեր անվտանգությունը հուսալիորեն և համարժեք կապահովվի: Դրա համար կան բոլոր միջոցները, ուժերը, քաղաքական կամք և բանիմաց մասնագետներ, որոնք երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ աշխատում են ամենաարդիական միջոցներով: Դրա համար անհանգստանալու կարիք չկա»,- ասել է նախարարը սեպտեմբերի 27-ին «Հինգերորդ» ալիքին տված հարցազրույցում:
Ինչպես պարզաբանել է Լավրովը, «մենք ունենք ազգային շահեր, ներառյալ ազգային անվտանգության ապահովման շահեր, և պատրաստ ենք դիմագրավել ցանկացած սպառնալիք, մենք դրանով զբաղվում ենք», հաղոդել է «Ինտերֆաքսը»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել