Սիրիայում կոալիցիոն ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ ռմբակոծել են գրոհայիններին
Աշխարհ
Սեպտեմբերի 27-ի գիշերը միջազգային կոալիցիայի ուժերը ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք օդային հարվածներ են հասցրել գրոհայիններին: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Ռմբակոծել են «Իսլամական պետության» և այլ ծայրահեղականների դիրքերը Պալմիրա քաղաքից դեպի արևելք` Ալ Համադ անապատի շրջանում:
ԱՄՆ-ի և նրա Իրաքում ու Սիրիայում դաշնակիցների նպատակը «Իսլամական պետություն», «Խորասան» և «Ջեբհատ ան-նուսրա» ահաբեկչական խմբավորումների դիրքերն են:
Իսլամական դիրքերի ռմբակոծությանը Իրաքում ԱՄՆ-ի հետ միասին մասնակցում են Ֆրանսիայի ինքնաթիռները, իսկ ամերիկյան ռազմական գործողությանը Սիրիայում միացել են արաբական մի շարք երկրներ` ինչպիսիք են Հորդանանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն: Իրաքի այս գործողություններին մասնակցելու իրենց մտադրությունն են հայտնել Միացյալ Թագավորությունը, Դանիան, Բելգիան, Նիդեռլանդներն ու Ավստրալիան:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը