Խարկովում ձերբակալվել են «Խաղաղության երթի» տասնյակ մասնակիցներ
Աշխարհ
Ուկրաինական ոստիկանությունը ձերբակալել է սեպտեմբերի 27-ին Խարկովում անցկացված «Խաղաղության երթի» մի քանի տասնյակ մասնակիցների, այդ թվում և նախկին ժողպատգամավորի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
Դոնբասի ռազմական գործողությունների դեմ Կոմկուսի քաղաքային կոմիտեի կողմից սեպտեմբերի 27-ին պլանավորված «Խաղաղության երթն» արգելվել էր դատարանի որոշմամբ: Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել էր, որ ոստիկանությունը քաղաքացիներին նախազգուշացնում է պատասխանատվության մասին և խոստանում խիստ միջոցներ ձեռնարկել, եթե շաբաթ օրը Խարկովում նրանք մասնակցեն իշխանությունների կողմից արգելված ակցիային:
Ավակովը նշել է, որ Խարկովում հանրահավաքն ավարտված է: «Ոստիկանությունը ձերբակալել է այդ հակաուկրաինական հանրահավաքի արգելքը խախտած երկու տասնյակ մարդու: Ձերբակալվածների թվում է Խարկովի գլխավոր կոմունիստուհին, նախկին ժողովրդական պատգամավոր Ալլա Ալեքսանդրովսկայան»,- գրել է Ավակովը Ֆեյսբուքի իր էջում:
Նրա խոսքով՝ նախկին ժողպատգամավորին քննիչների հետ զրույց է սպասվում ներքին գործերի շրջանային բաժնում:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ, չնայած արգելքին, մոտ հարյուր մարդ էր եկել միջոցառմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել