Իրանը ԻՊ-ի վրա հարձակում գործելու պատրաստակամությունն է հայտնել
Աշխարհ
Իրանական զորքերը պատրաստ են հարձակում գործելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա Իրաքի տարածքում` այն դեպքում, եթե գրոհայինները մոտենան Իրանի սահմանին: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ՝ հղում անելով Իրանական բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Պուրդաստանին:
Նա ընդգծել է, որ իրանական բանակը պատրաստ է պաշտպանելու երկրի արևմտյան սահմանները, որոնք վերահսկվում են ԻՊ-ի ահաբեկիչների կողմից:
Ահմադ Ռեզա Պուրդաստանը ասել է, որ մոտ ապագայում սահմանամերձ շրջաններում նախատեսվում է վարժություններ անցկացնել, որոնց մեջ զանգվածաբար ներգրավված կլինեն իրանական անօդաչու օդանավերը: Սովորաբար դրանք օգտագործվում են հետախուզության նպատակով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ