«Ալ-Քաիդան» խոստացել է վրեժխնդիր լինել Սիրիային օդային հարված հասցրած մասնակից երկրներից
Աշխարհ
«Ֆրոնտ ալ-Նուսրա» խմբավորումը, որը հանդիսանում է «Ալ-Քաիդայի» բջիջներից մեկը, Սիրիայում գրոհայինների դիրքերին հասցրած հարվածներն անվանել է «պատերազմ իսլամի դեմ»: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Գրոհայինները սպառնացել են հարձակվել այն երկրների վրա, որոնք մասնակցել են օդային հարվածներին:
«Այս պետությունները սարսափելի արարք են գործել, որի պատճառով ընդգրկվել են ջիհադիստների նպատակների ցուցակում»,- հաղորդել է խմբավորման մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ «Ալ-Քաիդա»-ի բջիջներից«Անսար աշ-Շարիա» խմբավորումն իր վրա է վերցրել Եմենում ԱՄՆ-ի դեսպանատան ռմբակոծության պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը