Դոնեցկն ու Ուկրաինան գերիների փոխանակում կկատարեն
Աշխարհ
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և ուկրաինական կողմի միջև Մոսկվայի ժամանակով ժամը 17.00-ին տեղի կունենա գերիների փոխանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստին», այս մասին հայտարարել է ԴԺՀ գերիների հանձնաժողովի նախագահ Դարյա Մարոզովան: «Մենք պայմանավորվել ենք, որ փոխանակությունը կկայանա այսօր ժամը չորսին (Մոսկվայի ժամանակով 17.00-ին)»,- ասել է Մորոզովան: Նա հստակեցրել է, որ կողմերը պատրաստվում են միմյանց հանձնել 30 ռազմագերու:
Կիևի իշխանություններն Ուկրաինայի արևելքում ապրիլին ուժային գործողություններ սկսեցին փետրվարյան պետական հեղաշրջումից դժգոհ քաղաքացիների նկատմամբ: ՄԱԿ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 11-ի դրությամբ ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է գրեթե 3,2 հազար խաղաղ բնակիչ, վիրավորվել է ավելի քան 8 հազարը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը