Լիբիայի նոր կառավարությունը երդում է տվել
Աշխարհ
Լիբիայում տեղի է ունեցել վարչապետ Աբդալլա Աբդուրախմանով ատ-Տանիի գլխավորությամբ ձևավորված նոր կառավարության երդմնակալության արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Եգիպտոսի հետ սահմանից 140կմ հեռավորության վրա'Տոբրուկում:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ակիլա Սալախի խոսքով՝ պալատը նոր կառավարության հետ համագործակցելու է Սահմանադրության համաձայն:
Ավելի վաղ խորհրդարանը հաստատել էր ատ-Տանիի կողմից առաջադրված նախարարների անունների ցուցակը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը