Պորոշենկոն ասել է՝ ինչպես կարելի է խուսափել Դոնբասում սառեցված հակամարտությունից
Աշխարհ
Ուկրաինայում սառեցված հակամարտության գոտի չի լինի, որովհետև իշխանությունը փորձում է երկխոսություն վարել Դոնբասի իրադրության շուրջ: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ուկրինֆորմին», Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդգծել է «1+1»-ում Օլգա Գերասիմյուկին տված հարցազրույցում:
«Մերձդնեստրը, Աբխազիան, Օսիան, Լեռնային Ղարաբաղը, սառեցված մյուս հակամարտությունները գոյություն ունեն տասնամյակներով, որովհետև իսկույն երկխոսություն չի հաստատվել, որը թույլ կտար արագ և օպերատիվորեն թեկուզև ելք առաջարկել ստեղծված իրադրությունից: Յուրաքանչյուրը մտածում էր, որ պետք է մարտնչել մինչև հաղթական ավարտ»,- ասել է պետության ղեկավարը:
Նա հավաստիացրել է, որ օրակարգում դրված չեն Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության հարցերը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը