ԵՏՄ-ի հետ աշխատելիս պետք է պաշտպանվեն Բելառուսի շահերը. Լուկաշենկո
Աշխարհ
Անհրաժեշտ է պաշտպանել Բելառուսի շահերը Եվրասիական տնտեսական միության իրավական բազայի ձևավորման գործընթացում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին Մինսկում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Առաջիկայում մեզ հարկ կլինի աշխատել համապատասխան միջազգային համաձայնագրերի վավերացման վրա: Մեր խնդիրն է՝ խորհրդարանական բոլոր գործիքների կիրառմամբ օժանդակել միության պայմանագրային-իրավական բազայի ձևավորմանը, ընդսմին պետք է պահպանվեն մեր շահերը»,- ասել է Լուկաշենկոն հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի խորհրդի անդամների հետ կայացած հանդիպմանը:
Անցած շաբաթ ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Սպասվում է, որ հոկտեմբերին Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները նույնպես կվավերացնեն պայմանագիրը:
«Եթե դուք տեսնեք, որ ինչ-որ տեղ սխալ է թույլ տրված այդ փաստաթուղթը պատրաստելիս, իսկ այն շատ կարևոր է, խնդրում եմ տեղեկացրեք ինձ և կանգ չառնել ոչ մի բանի առջև՝ պաշտպանելով բելառուսական պետության շահերը»,- ընդգծել է Լուկաշենկոն:
Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական միավորում է, որը եվրասիական ինտեգրացման շրջանակներում 2015 թվականի հունվարի 1-ից ստեղծվում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միության հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել