«ԵՄ-ն չի պատրաստվում դադարեցնել էներգետիկ ոլորտում համագործակցությունը ՌԴ-ի հետ». Մերկել
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի գտնում, որ Եվրամիությունն Ուկրաինայի իրավիճակի լույսի ներքո կարող է և պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունից: Նա հիշեցրել է, որ ԵՄ երկրները մեծ հաշվով կախված են Ռուսաստանից էներգետիկ ռեսուրսների մատակարարումներից: «Ամբողջությամբ վերացնել այդ կախվածությունը. դա մեր նպատակը չէ: Կարծում եմ, որ հակառակը, երկու կողմերից կա համագործակցության հետաքրքրություն»,- Ռիա-Նովոստի»-ի հաղորդմամբ` ասել է Մերկելը:
Գերմանիան, Մերկելի խոսքով, 38 տոկոս գազը ստանում է Ռուսաստանից: «Որոշ երկրներ դրանից կախված են անգամ 100 տոկոսով»,- ընդգծել է նա:
ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել