ԿԺԴՀ-ի ղեկավարը ծնկների վիրահատություն է տարել
Աշխարհ
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընն այս ամսին ծնկների վիրահատություն է տարել և այժմ գտնվում է հոսպիտալում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով հարավկորեական «Չոսոն իլբո» թերթին, նա ծնկները վնասել է այս տարվա հունիսին տեսչական ուղևորություններից մեկի ժամանակ, բայց երկար ժամանակ անտեսում էր այդ վնասվածքը:
Թերթի տվյալներով՝ Կիմ չեն Ընը վերականգնողական բուժընթաց է անցնում կուսակցության բարձրաստիճան գործիչների համար նախատեսված հիվանդանոցնում:
ԿԺԴՀ-ի առաջնորդը հանրության առջև չի հայտնվել սեպտեմբերի 3-ից: Նա նաև ներկա չի եղել երկրի Գերագույն ժողովրդական ժողովի (խորհրդարանի)՝ սեպտեմբերի 23-ին կայացած նստաշրջանում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը