Մեկնարկել է ԵՄ դեսպանների հանդիպումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղյալ համարելու հարցով
Աշխարհ
Մեկնարկել է ԵՄ դեսպանների հանդիպումը Բրյուսելում: Հանդիպման ընթացքում հնարավոր է չեղյալ համարվեն ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերով ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչին:
Հանդիպման մասնակիցները կգնահատեն Ուկրաինայի խաղաղության ծրագրի իրականացման ընթացքը և այն, թե ինչպես են իրականացվում հրադադարի պայմանները:
Հանդիպմանը, որը մեկնարկել է կեսօրին, մասնակցում է 28 դեսպան: Հանդիպումից հետո ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ծառայությունից կպահանջվի ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների փոփոխության վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղյալ համարելու համար անհրաժեշտ է բոլոր 28 երկրների համաձայնությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը