Քեմերոնը հասկանալ է տվել, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը «չի կոտրի իր սիրտը»
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը սեպտեմբերի 30-ին հասկանալ է տվել, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը «չի կոտրի իր սիրտը», և որ հանրակցության մեջ թագավորության հետագա մնալը կախված կլինի այն բանից, թե որքանով է դա նրան շահավետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել է BBC-ին տված հարցազրույցում:
Լրագրողը վարչապետին հիշեցրել է այն մասին, որ Շոտլանդիայի անկախության շուրջ սեպտեմբերի 18-ին կայացած հանրաքվեի նախօրյակին նա հայտարարել էր, թե Մեծ Բրիտանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալը «կկոտրի իր սիրտը»: Ծրագիրը վարողը կառավարության ղեկավարին հարցրել է, թե նա կարող է արդյոք նույնն ասել ԵՄ-ի կազմից թագավորության հնարավոր դուրս գալու կապակցությամբ:
«Միացյալ Թագավորության նկատմամբ իմ զգացմունքները հազար անգամ ավելի ուժեղ են, քան Եվրամիության նկատմամբ,-հայտարարել է Քեմերոնը:-Միացյալ Թագավորությունն այն հարցն է, որը կարող է սիրտ կոտրել: Այդ հարցը (ԵՄ-ի կազմում Մեծ Բրիտանիայի մնալու հարցը) նույնպես կարևոր է, բայց պրագմատիկ հարց է. «Ի՞նչն ավելի լավ կլինի Միացյալ Թագավորության համար: Մենք ինչպե՞ս կարող ենք հասնել Բրիտանիայի համար ավելի լավ պայմանների: Ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում»,-ասել է վարչապետը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը