Ճապոնիայում հրաբխի ժայթքման շրջանից դուրս է բերվել 14 մարդ
Աշխարհ
Ճապոնացի փրկարարները հոկտեմբերի 1-ի առավոտյան 14 մարդ են լեռան ստորոտ իջեցրել այն շրջանից, որտեղ սեպտեմբերի 27-ին ժայթքել է Օնտակե հրաբուխը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կիոդո գործակալությանը:
Նախքան բժիշկների եզրակացությունը, նրանց վիճակը պաշտոնապես որակվում է «սրտի և թոքերի կանգ»: Ընդամենը հրաբխի ժայթքման շրջանում հայտնաբերվել է 36 մարդ, նրանցից 12-ն ուղարկվել են հիվանդանոցներ, և բժիշկներն արձանագրել են նրանց մահը:
Ներկայումս որոնողափրկարարական գործողությանը մասնակցում են ինքնապաշտպանության ուժերի և հրշեջ-պահպանության փրկարար ստորաբաժանումների հազար աշխատակիցներ: Գործողության սկսվելուց ի վեր առաջին անգամ դրանում գործի է դրվել ուղղաթիռ, որը կարող է տեղափոխել մինչև հիսուն մարդ:
Հրաբխային ակտիվությունը նվազել է, բայց չի դադարել: Դա նկատելիորեն բարդացնում է փրկարարների աշխատանքը, որոնք մի օդում թունավոր գազերի կուտակման, ինչպես նաև հրաբխի նոր ժայթքման սպառնալիքի պատճառով մի քանի անգամ հարկադրված են եղել դադարեցնել որոնողական աշխատանքները:
Հրաբխի ժայթքումը Ճապոնիայի Նագանո և Գիֆու պրեֆեկտուրաների սահմանում տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի առավոտյան: Մինչ այժմ սեյսմոլոգներն այդ շրջանում հայտնաբերել են հրաբխային ակտիվության երեք օջախ: Ժայթքումն անակնկալ է դարձել 250 զբոսաշրջիկի համար: Նրանց մեծ մասը կարողացել է պատսպարվել այն տնակներում, որտեղ ալպինիստները սովորաբար հանգստանում են, մնում են գիշերելու կամ սպասում են, մինչև եղանակը լավանա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը