Առնվազն 12 մարդ է զոհվել Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով
Աշխարհ
Առնվազն 12 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում մարդատար երկու գնացքների բախման հետևանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Hindustan Times թերթին: Ինչպես հաղորդել է NDTV հեռուստաալիքը, պատահարի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ:
Միջադեպը տեղի է ունեցել Ութար Փրադեշի նահանգում՝ Գորակհպուր քաղաքից ոչ հեռու: Բախման հետևանքով գնացքներից մեկի երեք վագոն դուրս է ընկել ռելսերից և շրջվել: Պատահածի պատճառը հայտնի չէ, կատարվում է հետաքննություն:
Ինչպես հայտարարել է Հնդկաստանի երկաթուղու վարչության ղեկավարը, զոհերի թիվը կարող է աճել: Պատահարի վայրում կատարվում են փրկարարական աշխատանքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը