Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի առաջին նիստն է վարել նախագահի կարգավիճակում
Աշխարհ
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Հյուսիատլանտյան խորհրդի առաջին նիստն է վարել նախագահի կարգավիճակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Բրյուսելում:
«Ես անհամբերությամբ եմ սպասում աշխատանքի սկսվելուն, և ինձ համար մեծ պատիվ է լինել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ իր առաջին աշխատանքային օրը ժամանելով Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայան:
Նրան ողջունել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն, Հյուսիատլանտյան խորհրդի դիվանագիտական կորպուսի ղեկավար, Գերմանիայի մշտական ներկայացուցիչ Մարտին Էրդմանը և Ռազմական կոմիտեի փոխնախագահ գեներալ-լեյտենանտ Մարկ Շիսլերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել