Ռուսաստանը չի սահմանափակի համացանցից օգտվելու հնարավորությունը. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանը չի սահմանափակի համացանցից օգտվելու հնարավորությունը և վերահսկողության տակ չի դնի այն, սակայն ապօրինի կոնտենտով կայքերը հետևողականորեն կփակվեն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին հայտարարել է ՌԴ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
Նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանը համակարգչային գրոհների մշտական աճ է արձանագրում երկրի տեղեկատվական ռեսուրսների վրա, և պահանջել է ձեռնարկել համացանցի ռուսաստանյան սեգմենտի պաշտպանության համալիր միջոցներ:
Պուտինի կարծիքով՝ առանձին երկրներ համացանցում իրենց գերիշխող դրությունն օգտագործում են ռազմաքաղաքական նպատակների հասնելու համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը