Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել բռնությունն Ուկրաինայում
Աշխարհ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյոռն Յագլանդը հոկտեմբերի 1-ին Դոնեցկի հրետակոծման կապակցությամբ կոչ է արել կողմերին դադարեցնել բռնությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշանություններն այսօր հայտնել են Դոնեցկի հրետակոծման հետևանքով 11 մարդ զոհվելու մասին: Նրանցից 9-ը զոհվել են այն բանից հետո, երբ արկն ընկել է հասարակակն տրանսպորտի կանգառում, իսկ երկուսը՝ դպրոցներից մեկում: Շուրջ 40 մարդ վերքեր է ստացել:
ՌԻԱ Նովոտիին մեկնաբանելով տեղի ունեցածը, Յագլանդը նշել է, որ «հրադարարի համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի իրադրության քաղաքական կարգավորման համար»:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ ձեռնպահ մնալ բռնի գործողություններից»,- ընդգծել է նա:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը