Մատվիենկոն Բաքվում կմասնակցի միջազգային հումանիտար համաժողովին
Աշխարհ
ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունը, որը ղեկավարում է խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, կմասնակցի Բաքվի IV միջազգային հումանիտար ֆորումին: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դաշնային խորհրդի մամուլի ծառայությանը:
Ինչպես նշվել է, Մատվիենկոն բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ:
«Նախատեսվում է քննարկել բոլոր ոլորտների երկկողմ համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարները և ակտիվացնել միջխորհրդարանական երկխոսության ուղիները»,- ավում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել