ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման կապակցությամբ
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը շնորհակալություն է հայտնել Միավորված ազգերի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելության աշխատակիցներին Սիրիայում մարտական թունավոր նյութերի պաշարների ոչնչացման գործողության հաջող ավարտի կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Տարածված հայտարարության մեջ նա նաև երախտագիտություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնություն են ցուցաբերել այդ խնդրի լուծմանը:
Ինչպես նշել է գլխավոր քարտուղարը, համատեղ առաքելությունը «հաջողությամբ ավարտեց աշխատանքը, որը վերջին 12 ամիսներին շարունակվում էր չափազանց ծանր պայմաններում»:
1,3 հազար տոննա ընդհանուր քաշով սիրիական քիմիական զենքը զինանոցը ոչնչացնելու շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մոտ մեկ տարի առաջ:
Առավել վտանգավոր քիմիկատների ոչնչացումն իրականացվել է հատուկ սարքավորված Cape Ray ամերիկյան նավում: Քիմիական զենքի մնացած բաղադրիչները մասնավոր ընկերությունների կողմից ոչնչացվել են Ֆինլանդիայում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Սիրիայի տարածքում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել