Մեքսիկայում ձերբակալել են խոշորագույն թմրակարտելի պարագլխին
Աշխարհ
Մեքսիկայի իշխանությունները հայտնել են ամենաորոնվող թմրաբարոններից մեկի՝ Էկտոր Բելտրան Լեյվայի ձերբակալման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նաև հաղորդվում է, որ ԴՆԹ-ի անալիզը հաստատել է կալանավորվածի ինքնությունը:
ԱՄՆ-ի իշխանություններն ավելի վաղ հինգ միլիոն դոլարի պարգև էին հայտարարել այն տեղեկատվության համար, որը կարող էր օգնել «Բելտրան Լեյվա» կարտելի պարագլխի գտնվելու վայրը պարզելու և նրան ձերբակալելու գործում:
Էկտոր Բելտրան Լեյվայի գլխավորված թմրակարտելը, Մեքսիկայի իշխանությունների տվյալներով՝ պատասխանատու է երկրում մարդկանց առևանգումների, սպանությունների և խոշտանգումների համար: Կարտելն զբաղվում էր ԱՄՆ-ին թմրադեղերի և զենքի մատակարարմամբ:
Թմրաբարոնի երկու եղբայրներն արդեն դատապարտված են բանտային պատիժների:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել