Չինաստանում բացվել է 300-մետրանոց ապակե կամուրջ
Աշխարհ
Չինաստանի Հունանի նահանգում բացվել է 300-մետրանոց կամուրջ, որի հատակը պատրաստված է ապակուց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Telegraph-ին:
Ապակե թափանցիկ կամուրջը Պինյանի հովտում միացնում է երկու լեռնագագաթներ 180 մետր բարձրության վրա: Հատակի եռաշերտ մակարդակը, որը պատրաստված է ապակուց, դիմանում է ժամում մինչև 220 կիլոմետր արագությամբ քամուն և Ցելսիուսի 60 աստիճան ընդգրկույթի ջերմաստիճաններին:
Ապակե հատակով կամուրջն «աշխարհում ամենասարսափելի զվարճանքի» կոչման նոր հավակնորդն է: Հատուկ ուսուցված անձնակազմը պատրաստ է ցանկացած այցելուի օգնել անցնելու կամուրջը և անհրաժեշտության դեպքում ցույց տալու բարոյական աջակցություն:
Դա Չինաստանում առաջին կամուրջը չէ, որը գտնվում է մեծ բարձրության վրա և պատրաստված է թափանցիկ նյութից: Ավելի վաղ նման կամուրջ է բացվել Տանմեն լեռան լանջին՝ 1900 մետր բարձրության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել