ԴԺՀ-ն կշարունակի ռազմագերիների փոխանակումը
Աշխարհ
Ուկրաինական ուժայինների հետ ԴԺՀ-ի համագործակցությունը ռազմագերիների փոխանակման հարցով չի դադարի, չնայած Դոնեցկի իրավիճակի վատթարացմանը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոյին:
Զախարչենկոն նշել է, որ Դոնեցկի իրավիճակը բացասական ազդեցություն կունենա Ուկրաինայի հարցով Մինսկի բանակցային գործընթացի վրա:
«Ռազմագերիների փոխանակման գործընթացը կշարունակվի, իսկ Մինսկի հանդիպումը հավանաբար ոչ», - ասել է Զախարչենկոն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը