Պուտինը չի պատրաստվում միջամտել «Բաշնևթ»-ի գործին
Աշխարհ
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր չէ միջամտել «Բաշնևթ»-ի շուրջ ստեղծված իրադրությանը և չի պատրաստվում որևէ հրահանգ տալ դրա վերաբերյալ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Հուսով եմ, որ բոլոր որոշումները կլինեն ոչ թե քրեական, այլ քաղաքացիական-իրավական, արբիտրաժային հարթությունում: Բայց ես չեմ պատրաստվում միջամտել դրան և չեմ պատրաստվում դիրեկտիվ ցուցումներ տալ»,- ասել է Պուտինը՝ հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով «Ռուսաստանն է կանչում» համաժողովում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը