Բուլղարիայում ազգային սուգ է հայտարարված գործարանում 15 զոհվածների հիշատակին
Աշխարհ
Բուլղարիայի կառավարությունը հոկտեմբերի 3-ը ազգային սգո օր է հայտարարել պայթանյութերի արտադրության գործարանում զոհվածների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այսօր հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է 15 մարդ: «Զոհվել են տասներեք տղամարդ և երկու կին: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ձագարափոս է գոյացել»,- հայտնել է Բուլղարիայի քաղաքացիական պաշտապանության ուժերի ղեկավար Նիկոլայ Նիկոլովը:
Նա հավելել է, որ պայթյունի պատճառը, հավանաբար, մարդկային գործոնն է եղել: Ողբերգությունը հոկտեմբերի 1-ի երեկոյան տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Գոռնի Լոմ գյուղից ոչ հեռու:
Բուլղարիայի վարչապետ Գեորգի Բլիզնաշկին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը