Ուկրաինայում Boeing-ի ողբերգության ևս հինգ զոհի աճյուններ են տեղափոխվել Մալայզիա
Աշխարհ
Ուկրաինայի արևելքում Malaysia Airlines ավիաընկերության MH17 չվերթի աղետի ևս հինգ զոհերի աճյուններ են հոկտեմբերի 3-ին հասցվել հայրենիք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New Straits Times թերթին:
«Մենք տուն են վերադարձրել MH17-ի կործանման 42 մալայզիացի զոհերի մարմիններ: Դա նշանակում է, որ մնում է գտնել ու ճանաչել Մալայզիայից ևս երկու զոհերի»,- հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Հիշամուդին Հուսեյնը: Նրա խոսքով՝ Մալայզիայի կառավարությունը հետևողականորեն ջանքեր կգործադրի ավիաաղետի մեղավորներին դատի տալու և պատժելու համար, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը