Ավստրալիան միացել է ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային
Աշխարհ
Ավստրալիայի զինյալները միացել են «Իսլամական պետության» խմբավորման դիրքերի ռմբակոծությանը ահաբեկիչների դեմ պայքարի միջազգային կոալիցիայի շրջանակներում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթին:
Էբբոթը նաև նշել է, որ Ավստրալիայի զինվորականները կաջակցեն Իրաքի բանակի զինվորներին ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է ազգային անվտանգության բարձրաստիճան խորհրդականների հետ, որի ընթացքում քննարկվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը հակազդելու ռազմավարությունը:
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը օդային հարված են հասցրել Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների ուսումնամարզական ճամբարին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել