«Համաշխարհային տնտեսությունը դապարտված է ցածր աճի». Քրիստին Լագարդ
Աշխարհ
Առաջիկա մի քանի տարում համաշխարհային տնտեսության հիմնական ռիսկերն են՝ ցածր տնտեսական աճը, բարձր գործազրկությունը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական հիմնախդիրները: Այդ մասին, ինչպե տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը՝ հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով Ջորջթաունի համալսարանի ուսանողների առջեւ:
ԱՄՀ-ի ամենամյա համաժողովի նախաշեմին, որը կմեկնարկի հաջորդ շաբաթ, Լագարդը Վաշինգտոնում հանդիպել է ուսանողների հետ: Նրա զեկուցման թեման նվիրված էր այն մարտահրավերներին եւ ռիսկերին, որոնք ծառացած են համաշխարհային տնտեսության առջեւ:
Իր ելույթը Լագարդն սկսել է այն փաստի արձանագրմամբ, որ տնտեսությունը թեւակոխել է իր զարգացման այն փուլը, երբ դրա ցածր աճը կտեւի երկար ժամանակ: Այդ ժամանակամիջոցը կուղեկցվի ցածր գնաճով եւ բարձր գործազրկությամբ: «Ցածր գնաճ եւ բարձր գործազրկություն, ահա այն, ինչ մենք այժմ տեսնում ենք Եվրոգոտում: Որոշ երկրներում ավելի շատ, քան մյուսներում»,- ասել է Լագարդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել