Վրաստանի զինուժը չի գերազանցի 37 հազարը
Աշխարհ
Վրաստանի ազգային անվտանգության խորհրդում հայտարարել են, որ հանրապետության զինված ուժերի թվաքանակի փոփոխություն չի պլանավորվում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Անվտանգության խորհրդի տվյալներով՝ 2015 թվականին զինծառայողների հաստիքակազմը չի գերազանցի 37 հազարը:
Ինչպես ասված է ԱԽ-ի տարածած հաղորդագրության մեջ, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին արդեն խորհրդարանի հաստատմանն է ուղարկել Զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ փաստաթուղթը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել