Էրդողանը դեմ է ինտերնետից ամեն օր օգտվելուն
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել ինտերնետից ամենօրյա օգտագործմանը: Այս մասին գրել է The Guardian-ը:
«Ես դեմ եմ ինտերնետից ամեն օր օգտվելուն»,- հայտարարել է Էրդողանը:
Նման հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Լրագրողների և Մամուլի միջազգային ինստիտուտի պաշտպանության կոմիտեի հետ հանդիպաման ընթացքում:
Մարտ ամսին Էրդողանը նշել է նաև, որ հնարավոր է Թուրքիան կարգելափակի Facebook-ի և YouTube-ի մուտքը:
2007-ից 2010 թթ.-ին Թուրքիայում YouTube-ը արգելափակվել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող տեսանյութի հրապարակման պատճառով:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել