ԵՄ-ն Ռուսաստանին կներկայացնի կենսաչափական մուտքի արտոնագրեր
Աշխարհ
2015թ.-ի ապրիլին Եվրամիությունը Ռուսաստանի քաղաքացիներին կներկայացնի կենսաչափական համակարգ՝ շենգենյան վիզա ստանալու համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմին:
«Հաջորդ տարվանից սկսած ԵՄ-ն մտադիր է Ռուսաստանում արտոնագրերի տեղեկատվական համակարգ իրականացնել: Համակարգի ներդրման ստույգ ժամկետը դեռևս սահմանված չէ, սակայն պլանավորվում է այն իրականացնել 2015թ.-ի ապրիլին»,- ասել է Մալմստրոմի ներկայացուցիչ Թովե Էռնստը:
Նոր համակարգի ներդրումը ոչ մի առնչություն չի ունենա Ռուսաստանի նկատմամբ սահմանված ԵՄ-ի պատժամիջոցների հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը