Նավթի համաշխարհային գներն ընկնում են ՕՊԷՔ-ի վերաբերյալ հաղորդագրություններից
Աշխարհ
Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 6-ի սակարկությունների ընթացքում ընկնում են այն բանի վերաբերյալ հաղորդագրությունների ֆոնի վրա, թե ՕՊԷՔ-ը չի կրճատի արտադրությունը հավելուրդային առաջարկը նվազեցնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:
Երևանի ժամանակով ժամը 8.37-ի դրությամբ Հյուսիսային ծովի Brent Crude Oil մակնիշի նավթային խառնուրդի նոյեմբերյան ապառնագրերի գինն իջել է 0,36 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 91,98 դոլար: WTI մակնիշի թեթև նավթի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն ընկել է 0,08 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 89,67 դոլար:
Չնայած նավթի շուկայում պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցմանը, Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ), հավանաբար, չի կրճատի նավթի հանույթը մինչև նոյեմբերի 27-ին կայանալիք հանդիպումը, նշում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել