Ուկրաինա են ուղարկվել անօդաչու օդանավեր
Աշխարհ
ԵԱՀԿ հատուկ մոնիթորինի առաքելության համար անօդաչու օդանավեր են ուղարկվել Ուկրաինա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով առաքելության մամուլի խոսնակ Մայքլ Բոցյուրկիվին:
Նրա խոսքով՝ անօդաչու օդանավերն Ավստրիայից են բերել:
«Նրանք ժամանել և մաքսազերծում են անցնում: Այժմ մենք քաղաքացիական փորձագետների խումբ ենք հավաքում, ովքեր աշխատելու են այդ սարքավորումների հետ»,- ասել է մամուլի խոսնակը:
Բոցյուրկիվը նշել է, որ անօդաչու օդանավերը կկիրառվեն մի քանի շաբաթվա ընթացքում:
Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի առաքելության բոլոր աշխատակիցների տրամադրության տակ շուտով կլինեն անօդաչու օդանավերը՝ իրավիճակի վերահսկման համար, ինչը կնպաստի առաքելության արդյունավետությանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել