Վրաստանի վարչապետն աբխազների ու օսերի հետ իրապես հաշտվելու գործընթաց է սկսում
Վրաստան
Վրաստանը ցանկանում է սկսել աբխազ և օս եղբայրների հետ իրապես հաշտվելու գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով Վրաստանի հետ սահմանի հինգ հսկիչ անցակետեր փակելու մտադրության վերաբերյալ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հայտարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-՝ը հղում անելով «Նովոստի Գրուզիան»:
Ավելի վաղ Խաջիմբան ասել է, թե «հարկավոր է ամրապնդել Վրաստանի հետ Ինգուր գետով անցնող պետական սահմանը, և այնտեղ պետք է գործի միայն մեկ անցակետ, մնացած բոլոր անցակետերն անհրաժեշտ է փակել»:
«Նոր նախաձեռնություն է հնչել Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների կողմից: Այդ կապակցությամբ ես ցանկանում եմ, նշել, որ իշխանության գլուխ գալուց հետո մենք հայտարարել ենք մեր աբխազ և օս եղբայրների հետ իրական հաշտության գործընթաց սկսելու ցանկության ու պատրաստակամության մասին»,- ասել է Ղարիբաշվիլին լրագրողներին: Նա նաև խելամիտ չի համարել Աբխազիայի իշխանությունների նախաձեռնությունը և նշել է, որ այդ որոշումը կվատացնի մեր քաղաքացիների դրությունը տեղերում»:
«Մենք պատրաստ ենք ցանկացած հումանիտար օգնություն ցուցաբերել մեր եղբայրներին: Պատահական չէ, որ սահմանազատման գծի մոտ մենք կառուցում ենք բազմաֆունկցիոնալ հիվանդանոց, որի շինարարությունը կավարտվի երկու տարուց, և մեր աբխազ և օս եղբայրները կկարողանան բուժվել այնտեղ»,- հավելել է Վրաստանի վարչապետը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել