Բելառուսի խորհրդարանը ԵՏՄ-ի մասին պայմանագիրը կարող է վավերացնել հոկտեմբերի 9-ին
Աշխարհ
Բելառուսի խորհրդարանը կարող է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը վավերացնել հոկտեմբերի 9-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հնարավոր է՝ հոկտեմբերի 9-ին: Մենք այդ փաստաթուղթը քննարկման ենք պատրաստում հոկտեմբերի 9-ի նստաշրջանում»,- հոկտեմբերի 6-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Սամոսեյկոն:
Նա հիշեցրել է, որ Մինսկը պայմանագրի վավերացումը կապում է նավթի ոլորտում Ռուսաստանի հարկային մանևրին վերաբերող հարցի կարգավորման հետ:
ԵՏՄ-ի մասին պայմանագիրը դրա մասնակիցները (Ռուսաստան, Ղազախստան և Բելառուս) մտադիր էին վավերացնել սինքրոն: Մինչ այժմ փաստաթուղթը վավերացվել է Ռուսաստանի խորհրդարանի, ինչպես նաև Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի կողմից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը