Չինաստանում ավելի քան 160 հազար մարդ է հեռացվել անվանապես զբաղեցրած պաշտոններից
Աշխարհ
Չինաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արշավի շրջանակներում 162 հազար մարդ է ազատվել անվանապես զբաղեցրած պաշտոններից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ժենմին ժիբաո» թերթին:
«Արձակումները կատարվել են կենտրոնական կառավարության աշխատակազմերում և նահանգների վարչակազմերում, ինչպես նաև երկրի պետական ձեռնարկություններում, ֆինանսական և ուսումնական հաստատություններում»,- մեջբերումներ է անում հրատարակությունը կենտրոնական կառավարության զեկույցից: Փաստաթղթում նշված է, որ անվանապես պաշտոնների զբաղեցման նոր դեպքերի բացահայտումը կպատժվի ոչ միայն հեռացումներով, այլև օրենքները խախտող գերատեսչությունների բյուջեի կրճատմամբ:
Չինաստանի կառավարական հիմնարկություններում սրընթաց տնտեսական բարեփոխումների շրջանում հաճախ ստեղծվում էին նոր բաժիններ և գերատեսչություններ: Դա հանգեցնում էր այն բանին, որ մի շարք ղեկավարներ սկսում էին այդտեղ ընդունել իրենց ազգականներին, որոնք չէին հայտնվում աշխատատեղերում, սակայն ախատավարձ էին ստանում և օգտվում էին ծառայական ավտոտրանսպորտից: Հրատարակության տվյալներով՝ նաև իրականացված միջոցների արդյունքում 120 հազարով կրճատվել է պաշտոնյաների կողմից օգտագործվող ծառայական ավտոմոբիլների թիվը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը