Դոնբասում հանրաքվեի արդյունքների իրականացմանը կնպաստի երկխոսությունը. Լավրով
Աշխարհ
Դոնբասի հանրաքվեի արդյունքները պետք է իրականացվեն Կիևի հետ խաղաղ երկխոսության ճանապարհով: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
«Ռուսաստանն արդեն արտահայտվել է իր դիրքորոշման մասին և հաստատել է այն մի քանի անգամ: Այս տարվա մայիսին Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետություններում կայացած հանրաքվեի արդյունքներով Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ մենք հարգելու ենք քվեարկած քաղաքացիներին, և կողմ ենք նրան, որպեսզի հանրաքվեների արդյունքները գործնականորեն կյանքի կոչվեն Կիևում Ուկրաինայի իշխանությունների հետ երկխոսության միջոցով»,- ասել է Լավրովը:
«Այս երկխոսությունն սկսվել է: Մենք այն ակտիվորեն աջակցում ենք: Ընդ որում, այն հիմնականում հնարավոր է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական նախաձեռնության շնորհիվ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը