Վրաստանը և Լիտվան կանցկացնեն համատեղ զորավարժություններ
Աշխարհ
Վրաստանը և Լիտվան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության շրջանակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով վրացական կառավարությանը:
«ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի շրջանակներում Վրաստանը և Լիտվան կանցկացնեն համատեղ զորավարժություններ»,- ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը տարածվել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումից հետո:
Օլեկասը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան և արդեն հանդիպումներ է անցկացրել հանրապետության պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի և Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ: Ծրագրված է նաև նրա հանդիպումը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը