Մենք եղբայրություն ենք ցանկանում օսերի ու աբխազների հետ. Ղարիբաշվիլի
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թբիլիսի» և Ցխինվալի «Լիախվի» ֆուտբոլային թիմերի միջև կայացած ընկերական հանդիպումից հետո հայտարարել է, որ Թբիլիսին դեմ է թշնամությանը և «եղբայրություն է ցանկանում օսերի ու աբխազների հետ», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Նրա խոսքով՝ այդ մրցախաղը քայլ է վրացիների և օսերի միջև վստահության վերականգնման ճանապարհին:
Հոկտեմբերի 12-ին Գորիում տեղի ունեցած ընկերական մրցախաղն ավարտվել է ոչ ոքի՝ 4:4: Դրան մասնակցել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանի կառավարության այլ անդամներ: Ղարիբաշվիլին մեկական խաղակես խաղացել է երկու թիմերի կազմում: Ընդսմին, հանդես գալով ցխինվալցիների թիմում, նա երեք գնդակ է անցկացրել «Թբիլիսի»-ի դարպասը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը