Համացանցում տեղադրվել է բրիտանացի լրագրողի հոդվածը՝ ԻՊ-ից իրեն ազատելու խնդրանքով
Աշխարհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները համացանցում մի հոդված են տեղադրել, որն, իրենց հավաստմամբ, իրենց կողմից գերեվարված բրիտանացի լրագրող Ջոն Քենթլիի կողմից է գրվել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
ԻՊ-ի կողմից հրապարակված հոդվածի հետ մեկտեղ Dabiq ամսագրում տեղադրվել է նաև գերի լրագրողի լուսանկարը՝ նարնջագույն հագուստով, որով գրոհայինները պահել էին նախկինում իրենց կողմից գլխատված ամերիկացի լրագրողներին:
«Եթե հիմա արմատապես ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, ես իմ հերթին եմ սպասում»,- ասվել է նամակում:
Քենթլիի անունից գրված հոդվածում նշվում է, որ իր «դժբախտության ընկերները» սպանվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են քննարկել իրենց ազատելու պայմանները:
Ավելի վաղ գրոհայինները տեղադրել են Քենթլիի երեք տեսահաղորդագրություն, որոնցից մեկում նա ասում է, որ անիմաստ է համարում Ամերիկայի օգնությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը