Հնդկաստանում «Հոպոպ» փոթորիկն ութ մարդու կյանք է խլել
Աշխարհ
Հնդկաստանի հարավարևելյան ափին մոլեգնած Խուդխուդ («Հոպոպ») փոթորկի զոհ է դարձել ութ մարդ: Նրանցից հինգը զոհվել են Անդհրա Փրադեշի, երեքն՝ Օրիսայի նահանգում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը: Հիմնական հարվածը բաժին է հասել Վիշանքափաթամ քաղաքին: Վաղօրոք տարահանվել էր շուրջ 400 հազար մարդ:
Փոթորիկը ժամում 150 կիլոմետր արագությամբ շարժվում է հյուսիս-հյուսիս-արևմուտք, դրա էպիկենտրոնում դիտվում են ժամում մինչև 70 կիլոմետր արագությամբ պտուտահողմեր, այսպիսով, այն աստիճանաբար թուլանում է:
Փորձագետների գնահատումներով՝ փոթորիկը վնաս կհասցնի Հնդկաստանի արևելքի մոտավորապես 300 կիլոմետր երկարությամբ առափնյա շրջանին: Այս պահին փոթորկից սաստիկ տուժել են գյուղատնտեսական հանդակները, տապալվել են ծառեր, վնասվել տներ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել