ԵԱՀԿ-ն ողջունում է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանն ուղված քայլերը
Աշխարհ
Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության ղեկավար Էրթուղրուլ Ապականը հայտարարել է, որ կազմակերպությունը ողջունում է Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլերը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«ԵԱՀԿ-ն ողջունում է Ուկրաինայի ճգնաժամի լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը», - ասել է Ապականը:
Նա նաև նշել է, որ ներկայումս հրադադարին է հետևում դիտորդական առաքելության աշխատակիցների մեկ երրորդ մասը:
Նախկինում նաև նշվել է, որ ԵԱՀԿ-ն չի հաստատել Ուկրաինայում առաքելության դիտորդների ավելացումը մինչև 1,5 հազար մարդ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը