Լիբերիայում գործադուլ են անում Էբոլայով հիվանդներին բուժող բուժքույրերը
Աշխարհ
Լիբերիայում բուժքույրերը և բուժանձնակազմի այլ անդամներ համազգային գործադուլ են անցկացնում Էբոլա տենդի շարունակվող համաճարակի պայմաններում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Առողջապահության ոլորտի աշխատողների ազգային ասոցիացիան պահանջում է ռիսկի դիմաց այն անձանց փոխհատուցման բարձրացում, ովքեր բուժում են Էբոլայով հիվանդներին: Բուժաշխատողները նաև պահանջում են իրենց տրամադրել ավելի շատ պաշտպանական համազգեստներ և ավելացնել ապահովագրական վճարը:
Լիբերիայում Էբոլա մահացու վտանգավոր վիրուսից արդեն զոհվել են առողջապահության ոլորտի 95 աշխատողներ:
Լիբերիայի կառավարությունում հայտարարել են, որ համաճարակի աննախադեպ չափերի պատճառով չեն կարողանում ռիսկի դիմաց հավելավճար հատկացնել նույնիսկ այն չափով, որից դժգոհ են գործադուլի մասնակիցները:
Լիբերիայի առողջապահության փոխնախարար Տոլբերտ Նիենսվահը BBC-ին հայտարարել է, որ գործադուլը բացասաբար կազդի Էբոլայով հիվանդների վրա և կարող է արգելակել առաջընթացը հիվանդության դեմ մղվող պայքարում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը