Հոկտեմբերի 14-ին Պուտինը կհանդիպի Չինաստանի Պետխորհրդի վարչապետին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին բանակցություններ կվարի Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ, ով աշխատանքային այցով Ռուսաստան է ժամանել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«ՌԴ նախագահը կընդունի ՉԺՀ Պետխորհրդի վարչապետին, ով աշխատանքային այց է կատարել ՌԴ՝ Ռուսաստանի և Չինաստանի կառավարության ղեկավարների հերթական 19-րդ նիստին մասնակցելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախկինում նշվել է, որ Լի Կեցյանը կհանդիպի նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել