ԻՊ-ի մահապարտը Քոբանիում ահաբեկչական հարձակում է իրագործել
Աշխարհ
«Իսլամական պետության» ահաբեկիչ մահապարտը հարձակում է իրագործել սիրիական քաղաք Քոբանիի մերձակայքում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ավտոմեքենա է ռմբակոծվել: Պայթյունը տեղի է ունեցել քաղաքից երկու կիլոմետր հեռավորության վրա, որտեղ շարունակվում է կատաղի պայքարը գրոհայինների և քուրդ աշխարհազորայինների միջև: Զոհերի մասին դեռևս չի հաղորդվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային կոալիցիան ավիահարվածների հետևանքով լուրջ վնաս է հասցրել Քոբանիում` ԻՊ-ի գրոհայինների դիրքերին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը