Բրիտանիայում Էբոլայով հիվանդացածների հետ կաշխատեն շտապ օգնության հատուկ բրիգադներ
Աշխարհ
Բժիշկների հատուկ բրիգադները պատրաստ են մեկնել ցանկացած բրիտանացու կանչով, ով կհայտարարի էբոլա տենդին բնորոշ ախտանշանների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ջերեմի Հանթին:
«Եթե մարդու մոտ հայտնաբերվեն (Էբոլա տենդի) ախտանշաններ, և նա վերջերս է այցելել Արևմտյան Աֆրիկայի երկրներ, շտապ բժշկական օգնության կարգավարներն անհապաղ նրա մոտ կուղարկեն հատուկ հանդերձավորմամբ շտապ օգնության բրիգադ: Յուրաքանչյուր զանգահարողի կհարցնեն (Էբոլա վիրուսի) ախտանշանների առկայության մասին»,- ասել է Հանթը՝ հոկտեմբերի 13-ին ելույթ ունենալով խորհրդարանում:
Նախարարի խոսքով՝ Բրիտանիայում վիրուսի տարածման սպառնալիքը ներկայում փոքր է, բայց այն աճում է: Նախարարը նշել է, որ առողջապահության ազգային համակարգը պատրաստվում Է հիվանդության հնարավոր տարածմանը: Մասնավորապես, բժշկական ծառայություններն անցած հանգստյան օրերին անցկացրել են վարժանքներ, որոնց նպատակը եղել է համակարգված միջոցառումների մշակումը երկրում հիվանդության հայտնվելու դեպքում:
Ավելի վաղ երկրի կառավարությունը խստացրել է այն երկրներից ժամանող օտարերկրացիների ստուգման միջոցառումները, որոնցում կարող է տարածվել Էբոլա վիրուսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը