Պորոշենկոն պաշտպանության նախարար է ընտրել Ազգային գվարդիայի ղեկավարին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի քննարկմանն է ներկայացրել Ստեպան Պոլտորակի թեկնածությունը հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:
Թեկնածուի հետ հանդիպման ժամանակ Պորոշենկոն նշել է այն բարձր կազմակերպական ունակություններն ու հեղինակությունը, որն ունի Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-գնդապետ Ստեպան Պոլտորակը:
Հոկտեմբերի 12-ին Պորոշենկոն պաշտոնաթող է արել պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավար Վալերի Գելետեյին:
2014 թվականի փետրվարի 28-ին Ստեպան Պոլտորակը գլխավորել է Ուկրաինայի ներքին զորքերը, իսկ արդեն մի քանի օր անց՝ երկրում Ազգային գվարդիայի ստեղծման վերաբերյալ որոշման ընդունումից հետո, զբաղեցրել է դրա հրամանատարի պաշտոնը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը