Ճապոնիայում երկու մարդ է զոհվել «Վոնֆոն» թայֆունի հետևանքով, վիրավորվել են 94-ը
Աշխարհ
Ճապոնիայի հյուսիսարևելյան շրջանում մոլեգնած «Վոյֆոն» թայֆունի պատճառով երկու մարդ է զոհվել, մեկն անհայտ կորել է, 94 բնակիչ վերքեր է ստացել: Հոկտեմբերի 14-ին թայֆունը ժամում 75 կիլոմետր արագությամբ անցել է Խաղաղ օվկիանոսի ջրատարածք և, ինչպես կանխատեսում են օդերևութաբանները, օրվա ընթացքում կդադարեցնի իր գոյությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Թայֆունը նկատելիորեն թուլացել է, սակայն դրա գոտում պահպանվում է վտանգավոր իրադրությունը, քամու արագությունը հասնում է վայրկյանում 40 մետրի:
«Վոնֆոնն» ուղեկցվում էր տեղատարափ անձրևներով. Միաձակի հարավային պրեֆեկտուրայի շրջաններից մեկում տեղումների մակարդակը գերազանցել է 500 միլիմետրը: Ջրհեղեղների և սողանքների վտանգի պատճառով տարհանում էր հանձնարարվել գրեթե 930 հազար մարդու:
Թայֆունը որոշ ժամանակով խախտել է տրանսպորտի երթևեկությունը գրեթե ողջ Ճապոնիայում: Նախօրյակին չեղյալ էր հայտարարվել շուրջ 640 ավիաչվերթ, ընդհատումներով էին երթևեկում գնացքները, դադարել էր լաստանավային հաղորդակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը