Սալվադորում 7.4 մագնիտուդով երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարվել
Աշխարհ
Սալվադորում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սեյսմոլոգները նախազգուշացում են տարածել ցունամիի սպառնալիքի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
7.4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Սալվադորի հարավարևելյան շրջանում: Նույն ուժգնության երկու ցնցում է գրանցվել հոկտեմբերի 14-ի առավոտյան:
Առաջին ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Չիրիլագուա քաղաքից 80 կմ հարավ, իսկ երկրորդի էպիկենտրոնը՝ Ինտիպուկա քաղաքից 64 կմ հարավ ընկած շրջանում:
Ցունամիի առաջացման սպառնալիքը վերաբերում է Սալվադորին, Նիկարագուային և Հոնդուրասին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը